Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը չունի ոչ բարեկամ երկրներ, այլ ունի պետությունների ոչ բարեկամ վերնախավեր։ Պուտինը կարծում է, որ նրանք, ովքեր դադարեցրել են Ռուսաստանի հետ փոխգործակցությունը քաղաքական ճնշման պատճառով, կվերադառնան։ Ըստ նրա՝ ինքնիշխանության կորուստը կնշանակի Ռուսաստանի գոյության ավարտ։ Նա վստահ է, որ Եվրոպան ներկայում զրկված է ինքնիշխանությունից։               
 
  • Վարչապե՞տն է պառակտում ՍԴՀԿ-ն

    Վարչապե՞տն է պառակտում ՍԴՀԿ-ն

    22.05.2013| 18:03
    ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանին հետաքրքրում էր իր հարազատ կուսակցության ճակատագիրը:
  • «Ով ամենակռվարարն ու լաչառությամբ աչքի ընկնողն է, ուրեմն ընդդիմադի՞ր է»

    «Ով ամենակռվարարն ու լաչառությամբ աչքի ընկնողն է, ուրեմն ընդդիմադի՞ր է»

    21.05.2013| 17:27
    «Ոչինչ, որ չանցանք»,- այսպես արձագանքեց ԱԺ դաշնակցական պատգամավոր Վահան Հովհաննիսյանը մեր հարցին, թե ինչպես է ՀՅԴ-ն վերաբերվում այն փաստին, որ այս ընտրություններից հետո էլ տեղ չգտավ Երևանի ավագանիում և, ընդհանրապես, ինչ է պատրաստվում անել, որպես ընդդիմություն, Նախախորհրդարանը, օրինակ, պատրաստվում է ծավալել դիմադրության շարժում: Դաշնակցությունը պատրա՞ստ է միանալ այդ շարժմանը:
  • Ցույցեր` փողային նվագախմբի ուղեկցությամբ

    Ցույցեր` փողային նվագախմբի ուղեկցությամբ

    20.05.2013| 18:36
    Կառավարությունը խորհրդարանի քննարկմանը ներկայացրեց իր գործունեության նոր ծրագիրը, բայց մինչ այդ վարչապետ Տիգրան Սարգսյանն ինքնաքննադատությամբ հանդես եկավ օրենսդիրի առջև։ Ինքնաքննադատությունը կայացած մարդու գործոն է, առավել ևս, եթե վարչապետն է այդ մասին բարձրաձայնում, դա արդեն «քաղաքական կատեգորիայի» է վերածվում։
  • Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է

    Հովիկ Աբրահամյանը ձեռնպահ է

    20.05.2013| 17:25
    ԱԺ Մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման ՀԱԿ օրենսդրական նախաձեռնությանը ԱԺ-ում ձեռնպահ էր քվեարկել երկու պատգամավոր: Լրագրողներից մեկը պարզել էր, որ ձեռնպահ քվեարկածներից մեկն էլ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն է:
  • «Էս խնամիներից պրծում չկա»

    «Էս խնամիներից պրծում չկա»

    20.05.2013| 13:34
    Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյան բավականին աշխույժ էր: Նախ, վերջապես խորհրդարան էր եկել ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նախապես լրագրողներին ասաց, որ չի պատասխանելու հարցերի, քանի որ այստեղ գալուց մեկ րոպե առաջ հարցազրույց է տվել zham.am-ին: Փաստորեն, այսուհետ «շարքային» լրագրողներս պիտի միջնորդավորված լսենք Գագիկ Ծառուկյանին` յուր սեփական ԶԼՄ-ների միջոցով:
  • «Չլքեք երկիրը, ժողովուրդ, մենք սկսում ենք»

    «Չլքեք երկիրը, ժողովուրդ, մենք սկսում ենք»

    18.05.2013| 18:33
    Նախախորհրդարանի երևանյան առաջին հանրահավաքի մասնակիցները շատ չէին, բայց քիչ էլ չէին: Կային ՀԱԿ-ի շարքայիններից, ՀՅԴ-ից, «Ժառանգությունից», մարդիկ, ովքեր մի լուսավոր կետ են փնտրում ներքաղաքական դաշտում` Հայաստանը չլքելու համար: Մի տիկին, ում ճանաչում եմ 2008-ի հանրահավաքներից, ասաց. «Ամեն պայքարողի հետ գալիս կանգնում ենք, տենանք, ինչ ա լինում»: Երվանդ Մանարյանն էլ էր այնտեղ: Ասաց` «Ժիրայրին համակրում եմ»: Կարապետ Ռուբինյանն էլ կար, Անդրիաս Ղուկասյանն էլ:
  • Դիմադրություն

    Դիմադրություն

    18.05.2013| 11:32
    Նախախորհրդարանն էր Ազատության հրապարակում: Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, կինոռեժիսոր Տիգրան Խզմալյանը, Գարեգին Չուգասզյանը, դիրիժոր Վարդան Հակոբյանը, դերասան Երվանդ Մանարյանը, այլք: Հրապարակում էին նաև միտինգավորները: Նրանք, ովքեր անկախ Հայաստանի պատմության մեջ ոչ մի հանրահավաք բաց չեն թողել, ովքեր միշտ գալիս ու մասնակցում են՝ հավատալով, որ իրենց մասնակցությունից է ամեն ինչ կախված:
  • «Խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ»

    «Խռովկանությունը քաղաքական կատեգորիա չէ»

    17.05.2013| 15:12
    Հայաստանում, ինչպես 1998թ. հեղաշրջումից հետո, այնպես էլ այսօր, շարունակում է խնդիր մնալ լիբերալ քաղաքական ուժերի միավորումը: Բոլորն առանձին- առանձին պահանջում են իշխանությունների հրաժարականը, խոսում են ազատական գաղափարներից, ժողովրդավարությունից, խոսքի ազատությունից, բայց շարունակում են պահպանել միմյանց նկատմամբ անհանդուրժողականություն: Օրեր առաջ ՀՀՇ կուսակցության վերագրանցումը նորից տարաձայնությունների և մամուլի էջեր սպրդող «բացահայտումների» պատճառ է դարձել երբեմնի զինակիցների միջև:
  • Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք

    Աշխատաոճի անհապաղ փոփոխություն է պետք

    17.05.2013| 11:39
    «Իրատես de facto»-ի թիվ 29 (445)-ում տպագրվել է Կարեն Թումանյանի հոդվածը` արհմիությունների նշանակության ու դերի մասին, արհմիություններ, որոնց բացակայությունը երկրում հարվածում է աշխատավոր մարդու թե՛ գրպանին, թե՛ բարոյական էությանը։ Հարցադրումը միանշանակ տեղին է։ Սակայն` մեկ-երկու դիտարկում։ «Միայն մամուլով դեմոկրատիա եք կառուցում... Միայն մամուլի հարաբերական ազատությամբ դեմոկրատիա չեն կառուցում» (Կ. Թ.)։ Մամուլի դերը շատ մեծ է։ Գրագետ մարդ եք, ուստի գիտեք` մամուլի հրապարակումների արդյունքում իսկական ժողովրդավարական երկրներում կառավարություններ են փոխվում, նախագահներ են հրաժարական տալիս, իսկ հետագայում կանգնում դատարանի առաջ։
  • ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    ԲՀԿ-ն ընդդիմություն է Ծառուկյանին

    17.05.2013| 01:00
    Իսկ որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է Ծառուկյանին, միշտ է ակնհայտ եղել: Սակայն երկու կարևոր «միջոցառումների» ընթացքում` հատկապես: Առաջինն առնչվում է նախագահական ընտրություններին, ուր ԲՀԿ-ն` յուր բոլոր սատելիտներով, պնդում, ապացուցում, «ամպագոռգոռվում» էր, թե` ո՞վ չունի… թեկնածու, Ծառուկյանն է` մաքսիմում, Օսկանյանն է` մինիմում, սակայն պարզվեց… արքան մերկ է: Ասել է` ԲՀԿ-ն ոչ մի թեկնածու էլ չունի: Այդ մասին հայտարարեց ԲՀԿ-ին խիստ ընդդիմադիր (փաստորեն) պարոն Ծառուկյանը: